Рубрика: Без рубрики

4.4 դասարան

Մայիսի 24

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Մայիսի 23

Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Մայիսի 18-19

Ելք ստուգատեսի առաջին և երկրորդ կանգառներ՝

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Մայիսի 17

Թեստ 4

Մայիսի 12

Կրկնության փաթեթ 4

Դասարանականև տնային առաջադրանքներ 

Մայիսի 11

Թեստ 7СКАЧАТЬ

Թեստ 16(word)

Մայիսի 10

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Առաջադրանքների փաթեթ 

Մայիսի 5

Թեստ 15(word)

Մայիսի 4

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Մայիսի 3

Թեստ14(word)

Մայիսի 2

Կրկնության փաթեթ 3

Ապրիլի 27

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Ապրիլի 26

Բազմապատկման զուգորդական հատկությունը

Դասարանական և տնային առաջադրանքներ 

Ապրիլի 25

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական և տնային առաջադրանքներ 

Ապրիլի 21

Կրկնության փաթեթ

Դասարանական և տնային առաջադրանքների փաթեթ 1: 

Ապրիլի 20

Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում 

Դասարանական և տնային առաջադրանքներ

Ապրիլի 18

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատում։

Դասարանական և տնային առաջադրանքներ

Ապրիլ 14

Կրկնում ենք անցածը

1.Գտիր 12-ի եռապատիկը։

2.Գտիր 7-ի քառապատիկը։

3.Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ։

4.Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։
50-
45-
47-
16-
5.Գրիր թվի բազմապատիկները

10-

14-

9-

24-

6.Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 50կմ/ժ արագությամբ, այնուհետև 2ժ գնաց ձիով 13կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան մնաց անցնելու ևս 16կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել զբոսաշրջիկը։
7.Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Առաջին օրը նա գնաց 8ժ, իսկ երկրորդ օրը՝ 4ժ-ով ավելի։ Որքա՞ն ճանապարհ անցավ նա երկրորդ օրը։

8.Հաշվի՛ր 13սմ կողմով քառակուսու պարագիծը և մակերեսը։

9.Ուղղանկյան երկարությունը 18սմ,լայնությունը կազմում է երկարության 5/6 մասը։Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

10. Հաշվել արտահայտության արժեքը

12x(397-252)+3492:7=

11.Արտահայտի՛ր սանտիմետրով
7մ=
36դմ=
3մ5սմ=

12.Արտահայտի՛ր միլիմետրով
19սմ=
8մ=
3սմ7մմ=

13.Արտահայտի՛ր դեցիմետրով
3մ8դմ=
7կմ=
2կմ4մ5դմ=

14.Արտահայտի՛ր մետրով
6կմ=
13կմ20մ=

15.Արտահայտի՛ր կիլոմետրով
18000մ=
36000մ=

16.Արտահայտի՛ր կիլոգրամով
24տ=
11տ5ց=
3տ7ց12կգ=

Ապրիլի 13

Դասարանական առաջադրանքներ

1.Գտիր թվի նշված մասը
320-ի   3/8 մասը
2700-ի  2/3 մասը
250-ի  4/5 մասը
4200-ի  6/7  մասը:
6000-ի 2/15 մասը։

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/30) ժ= ր
(1/200) կմ = մ
(1/12) օր = ժ
(1/12) տարի = ամիս
(1/25) ց = կգ
(1/50)  մ = սմ:

3.Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

4.Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

5. Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

Տնային առաջադրանքներ

1.Գտիր այն թիվը, որի
1/4 մասը 20 է:
1/8մասը 12 է:
1/10 մասը 16 է:
1/40 մասը 1 է:
1/2 մասը 30 է:
1/4 մասը 164 է:
1/100 մասը 3000 է:


2.Հաշվիր
120-ի 5/6 մասը:
104-ի 3/4 մասը:
300-ի 7/100 մասը:

3.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։
4.Անահիտը գնել էր 800գ շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ
օգտագործեց թխվածքաբլիթի համար։

5.Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
6.Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
7.Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա

Ապրիլի 12

Թեստ7

Ապրիլի 11

Նոր նյութի հաղորդում։ Կոտորակ

Դասարանական և տնային առաջադրանքներ

Ապրիլի 8

Տնային առաջադրանքСКАЧАТЬ

Ապրիլի 7

Թեստ 6 

Ապրիլի 6

Նոր նյութի հաղորդում։ Մասերի համեմատում։

Դասարանական և տնային առաջադրանքներ

Ապրիլի 5

Հաջորդական թվեր

Ապրիլի 4

Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Առաջին մակարդակ
Երկրորդ մակարդակ

Մարտի 27-31

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է գարնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները և լրացնել բացթողումները։

Աշխատանքային փաթեթ

Փաթեթի առաջադրանքները ընտրված են աշխատանքային ֆայլերից։ Չես մոռանում ֆայլը տեղադրել բլոգում:)

Մարտի 24

Թեստ 5

Մարտի 17,20

Դասարանական և տնային առաջադրանքներ

Նոր նյութի հաղորդում։ Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Մարտի 16

Նոր նյութի հաղորդում։ Թվի մաս գտնելը։

Դասարանական և տնային առաջադրանքներ

Մարտի 15

Չափման միավորներ — տեսական նյութ

2կմ34մ =       մ

5մ7դմ12սմ=    սմ

6սմ17մմ=  մմ

12մ 9դմ=  դմ

8 կմ42մ34սմ=   սմ

70դմ 5սմ =  սմ

300սմ =  մ

12006 մ=   կմ   մ

23կգ 67գ=   գ

45տ 2ց 7կգ=   կգ

87ց 60կգ=   կգ

28լ 457մլ=  լ   մլ

27000մլ=  լ

23ժ 25ր=  ր

17ր 32վ=   վ

5օր 8 ժ=  ժ

1շաբաթ 19ժ =  ժամ

3 տարի11ամիս =   ամիս

4դար 26 տարի=  տարի

Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

Մարտի 14

Նոր նյութի հաղորդում։ Մաս և ամբողջ

Դասարանական և տնային առաջադրանքներ

Մարտի 9

Ճանապարհ,ժամանակ, արագություն N3

Մարտի 7

Թեմա ՝ ճանապարհ,ժամանակ, արագություն

Ճանապարհ,ժամանակ, արագություն N2

Մարտի 2

Ուսումնասիրել թեման։ Տեսանյութերը քեզ կօգնեն ավելի լավ հասկանալ թեման

Տեսանյութ 1

N 1 «Ճանապարհ, ժամանակ արագություն»

Մարտի 1

Նոր նյութի հաղորդում։ Լիտր-միլիլիտր

Առաջադրանքների փաթեթ

Փետրվարի 28

Թեմա ՝ Պատիկ

Առաջադրանքների փաթեթ

Փետրվարի 24

Նոր նյութի հաղորդում։ 2-ի բաժանելիության հայտանիշ

Առաջադրանքների փաթեթ

Փետրվարի 21

Նոր նյութի հաղորդում։ Զույգ և կենտ թվեր։

Առաջադրանքների փաթեթ

Փետրվարի 17

Թեստ 2

Փետրվարի 16

Նոր նյութի հաղորդում՝ 5-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական և տնային առաջադրանքներ

Փետրվարի 14

Նոր նյութի հաղորդում՝ 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Դասարանական և տնային առաջադրանքներ

Փետրվարի 8

Բազմապատիկ և բաժանարար — նոր նյութի հաղորդում

 Դասարանական և տնային առաջադրանքներ 

Փետրվարի 7

Կրկնում ենք անցածը՝

Դասարանական և տնային առաջադրանքներ

Փետրվարի 2

Բազմապատկման տեղափոխական հատկությունները՝

Դասարանական և տնային առաջադրանքներ

Փետրվար 1

Գումարման տեղափոխական հատկությունները՝

 Դասարանական և տնային առաջադրանքներ

Հունվարի 31

Կրկնում ենք անցածը՝

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Դեկտեմբերի 26 — Հունվարի 8

Ուսումնական ձմեռ 2023

Ընթացքը՝

Առաջին փուլ։ Սիրելի սովորող կազմիր մեկ Ամանորյա խնդիրներ

Երկրորդ փուլ։

Սիրելի սովորող ընտրի՛ր քեզ հետաքրքրող թեման և աշխատի՛ր։ Աշխատանքի արդյունքները ձայնագրում ենք, ովքեր ցանկանում են կարող են տեսաֆիլմ պատրաստել։

Մասնակցում ենք դեկտեմբերյան ֆլեշմոբին՝

Առաջին մակարդակ
Երկրորդ մակարդակ
Երրորդ մակարդակ

Դեկտեմբերի 16

Ինքնաստուգման թեստ

Դեկտեմբերի 15

Հաշվիր արտահայտության արժեքը


Դասարանական և տնային առաջադրանքներ
СКАЧАТЬ

Դեկտեմբերի 14

Հաշվի՛ր արտահայտության արժեքը ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ 

Դեկտեմբերի 13

Փակագծեր պարունակող արտահայտություններ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ 

Դեկտեմբերի 9

Տեքստային խնդիրների լուծում 

Դեկտեմբերի 7

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ․ Դասարանական և տնային առաջադրանքներ 

Դեկտեմբերի 6

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ․ Դասարանական և տնային առաջադրանքներ 

Դեկտեմբերի 1

Դասարանական և տնային առաջադրանքներ

Նոյեմբերի 29

Դասարանական և տնային առաջադրանքներ 

Նոյեմբերի 23 և 24

Նոր նյութի հաղորդում՝

Ուղղանկյուն։ Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը

Դասարանական և տնային առաջադրանքներ (Փաթեթով աշխատելու ենք երկու դասաժամ)

Նոյեմբերի 17

Դասարանական և տնային առաջադրանքներ դաս 2

Նոյեմբերի 16

Նոր նյութի հաղորդում՝

Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի  հաշվումը— տեսական նյութ

Դասարանական և տնային առաջադրանքներ դաս 1

Նոյեմբերի 15

Նոր նյութի հաղորդում՝

Բեկյալ, բեկյալ գծի երկարություն — տեսական նյութ

Դասարանական և տնային առաջադրանքներ 

Նոյեմբերի 11

Նոր նյութի հաղորդում՝

Ուղիղ, հատված և ճառագայթ — տեսական նյութ

Աշխատում ենք ՝ Դասարանական և տնային առաջադրանքներ 

Նոյեմբերի 9 և 10

Դասարանական և տնային առաջադրանքներ դաս 2

Նոյեմբերի 8

Չափման միավորներ — տեսական նյութ

Դասարանական և տնային առաջադրանքներ

Նոյեմբերի 4

Կրկնում ենք անցածը՝բաժանումը երկնիշ և եռանիշ թվի վրա,մնացորդով բաժանում։

Դասարանական և տնային առաջադրանքներ

Հոկտեմբերի 24-28

4-րդ դասարանի սովորողներ — աշխատանքային փաթեթ

Առաջարկում եմ նաև․

Խաղ — Աշնանային գունեղ փազլներ

Հոկտեմբերի 20

Նոր նյութի հաղորդում՝

Մնացորդով բաժանում տեսական նյութ

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի և 1000-ի վրա — տեսական նյութ

Դասարանական և տնային առաջադրանքներ 

Հոկտեմբերի 19

Կրկնում ենք սյունակաձև բաժանումը, բազմապատկումը, գումարումը և հանումը

Դասարանական և տնայի առաջադրանքներ

Հոկտեմբերի 18

Տեքստային խնդիրներ՝

Դասարանական և տնային առաջադրանքներ(փաթեթում ներկայացված են խնդիրներ, որոնք կքննարկենք դասարանում, ինչ-որ կմնա կավարտենք տանը )

Հոկտեմբերի 14

Դասարանական և տնային առաջադրանքներ

Հոկտեմբերի 13

Նոր նյութի հաղորդում՝

Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։ — դիտի՛ր տեսանյութը

 Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթ։ 

Հոկտեմբերի 11

Վերհիշում ենք

Բազմանիշ թվի բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման
ստուգումը բազմապատկումով

Դասարանական և տնային առաջադրանքներ փաթեթ

Հոկտեմբերի 7

Դասարանական և տնային առաջադրանքներ

Հոկտեմբեր 6

Դասարանական և տնային առաջադրանքներ

Հոկտեմբերի 4 և 5

Նոր նյութի հաղորդում`

Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերովտեսական նյութ

Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով-տեսանյութ

Սիրելի սովորողներ, կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Դասարանական և տնային առաջադրանքներ ( Փաթեթը պետք է ներբեռնել և word հարթակում աշխատել

Սեպտեմբերի 30

Նոր նյութի հաղորդում

Հանում։ Հանման ստուգումը գումարումով—տեսական նյութ

Դասարանական առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)

Տնային առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)

Սեպտեմբերի 29

Մաթեմատիկայի ֆլեշմոբ՝

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Սեպտեմբերի 27,28

Նոր նյութի հաղորդում՝

Գումարում։ Գումարման ստուգումը հանումով—տեսական նյութ

Դասարանական առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)В

Տնային առաջադրանքներ (փաթեթը պետք է նրբեռնել և word հարթակում աշխատել)

Սեպտեմբերի 23

Ինքնաստուգման թեստ

Սեպտեմբերի 20,22

Նոր նյութի հաղորդում՝

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով տեսական նյութ

Դասարանական առաջադրանքներ

Առաջադրանքներ

Սեպտեմբերի 15,16

Դասարանական և տնային առաջադրանքներ (դասարանում՝ 1-5, տանը՝ 1-4)

Հարցերի պատասխանում

Նոր նյութի հաղոդում

Թվերի համեմատում — տեսական նյութ

Սեպտեմբերի 13,14

Դասարանական առաջադրանքների փաթեթ (Փաթեթում կաշխատենք երկու դասաժամ։ Սեպտեմբերի 13` 1-4, Սեպտեմբերի 14՝ մնացածը)

Առաջադրանքների փաթեթ (Փաթեթում կաշխատենք երկու դասաժամ։ Սեպտեմբերի 13` 1-3, Սեպտեմբերի 14՝ մնացածը):

Թվերի կցագրումը — տեսական նյութ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով — տեսական նյութ

Սեպտեմբերի 8,9

Դասարանական առաջադրանքների փաթեթ (Փաթեթում կաշխատենք երկու դասաժամ։ Սեպտեմբերի 8` 1-5, Սեպտեմբերի 9՝ մնացածը)

Առաջադրանքների փաթեթ (Փաթեթում կաշխատենք երկու դասաժամ։ Սեպտեմբերի 8՝ 1-5, Սեպտեմբերի 9՝ մնացածը)

Թիվ։ Թվի բնութագրումը — տեսական նյութ

Կարգային միավորներ — տեսական նյութ

Սեպտեմբերի 6, 7

Ուսումնական ամառ 2022․ 4-րդ դասարան աշխատանքների ամփոփում

Տարբերակ 1 (Աշխատանքը կկատարենք դասարանում։ Սեպտեմբերի 6` 1-6 առաջադրանքները։ Սեպտեմբերի 7`մնացածը )

Տարբերակ 3 (Ավարտի՛ր աշխատանքդ։ Սեպտեմբերի 6` 1-6 առաջադրանքները։ Սեպտեմբերի 7`մնացածը)

Սեպտեմբերի 1-2

Մեդիահմտությունների զարգացում․Սովորող-սովորեցնող նախագիծ

  • Սովորողների բլոգներում մաթեմատիկա առարկայի բաժինների բացում
  • Word հարթակից օգտվել, օնլային և օֆլային տարբերակներով
  • Ինչպես բլոգում pdf կամ word ֆայլեր տեղադրել

Օգոստոս մասվա ֆլեշմոբի խնդիրներ քննարկում

Ծանոթացում 2021-2022 ուսումնական տարվա աշխատանքներին

Оставьте комментарий