Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Կենդանի մաթեմատիկա- մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Նախագծի իրականացման ժամանակը՝ անժամկետ

Մասնակիցներ՝    4-րդ  և 5 րդ դասարանի սովորողներ։

 Նպատակը՝

  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Սերմանել  սովորողների մեջ թիմային աշխատանքի հմտություններ։
  • Սովորողների մեջ  առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։

Հիմնական խնդիրներն են՝

  • Չափումների իրականացման համար անհրաժեշտ  պայմանների  ստեղծում։
  • Սովորեցնել  սովորողներին, թե ինչպես իրենց  գիտելիքները կիրառել առօրյա կյանքում։
  • Սովորեցնել թե ինչպես պետք է օգտագործել կշեռքը, վայրկյանաչափը, մետրը։

Կազմակերպումը՝ 

  • Սովորողներին բաժանել խմբերի
  •  Կատարել  աշխատանքի բաժանում
  • Կատարել համապատասխան չափումներ և հաշվարկներ

Ընթացքը՝

  • Կատարելով չափումներ սովորողները կկազմեն խնդիրներ կապված մակերեսի, պարագծի և ծավալի վերաբերյալ
  • Գործնականում կկազմեն խնդիրներ արագության վերաբերյալ

Оставьте комментарий