Рубрика: Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ստուգատես, Ընտրությամբ գործունեություն, Ընտրությամբ գործունեություն․նախագծեր

Մայիսյան հավաք 2023.Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեությամբ ստուգատես

Մայիսյան ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաքին Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ կիրականացնենք ստուգատես,որը կազմված է երկու փուլից։

Փուլ 1

Օրը՝ մայիսի 10,ժամը՝ 09:20-10:50

Վայրը՝ Արևելյան դպրոց պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան և Հյուսիսային դպրոցների մաթեմատիկայի ընտրությամբ խմբեր

Համակարգող՝ Շողիկ Զեյնալյան

Նպատակը՝

Խմբերի հետ արված աշխատանքների ամփոփումն է, սովորողների ձեռքբերումների ներկայացումը՝

  • Համագործակցելու, խմբում աշխատելու կարողություններ (Իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու)
  • Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների 
  • Փորձի փոխանակում

    Բովանդակությունը`
  • Բանավոր համրանք
  • Ֆլեշմոբի խնդիրներ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Ռուբիկ կուբիկ
  • Խաղ լուցկու հատիկներով
  • Իրենց ստեղծած մաթեմատիկական խաղերը
  • Բանավոր մաթեմատիկական խաղեր

Փուլ 2

Հեծանվավարություն և մաթեմատիկա

Օրը՝ մայիսի 17,ժամը՝ 09:20-10:50

Վայրը՝ Հյուսիսային դպրոց — պարտեզ

Մասնակիցներ՝ Արևելյան և Հյուսիսային դպրոցների մաթեմատիկայի ընտրությամբ խմբեր

Համակարգող՝ Շողիկ Զեյնալյան

Նպատակը՝

  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Սերմանել  սովորողների մեջ թիմային աշխատանքի հմտություններ։
  • Սովորողների մեջ  առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։

Հիմնական խնդիրներն են՝

  • Չափումների իրականացման համար անհրաժեշտ  պայմանների  ստեղծում։
  • Սովորեցնել  սովորողներին, թե ինչպես իրենց  գիտելիքները կիրառել առօրյա կյանքում։
  • Սովորեցնել թե ինչպես պետք է օգտագործել վայրկյանաչափը, մետրը։

Կազմակերպումը՝ 

  • Սովորողներին բաժանել խմբերի
  •  Կատարել  աշխատանքի բաժանում
  • Կատարել համապատասխան չափումներ և հաշվարկներ

Ընթացքը՝

  • Կատարելով չափումներ սովորողները կկազմեն խնդիրներ կապված անցած ճանապարհի,-ամանակի մասին
  • Գործնականում կկազմեն խնդիրներ արագության վերաբերյալ
  • Կտեսնեն թե ինչպես են հաշվում արագությունը

Оставьте комментарий