Рубрика: Մայիսյան 18-րդ բաց հավաք, Նախագծեր

Մայիսյան հավաք․կլոր սեղան

Հանդիպման օրը՝ մայիսի 22

Ժամը՝ 14:30

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ  (Բաբաջանյան 25)

Արևելյան և Հյուսիսային դպրոցի դասավանդող՝Շողիկ Զեյնալյան

Հյուսիսային և Արևելյան դպրոցի մասնակից սովորողներ` Արև Կարապետյան,Միլենա Գուրուրյան


Մասնակիցներ՝ մաթեմատիկա դասավանդողներ, ծրագրի ղեկավարներ, սովորողներ, այլ ցանկացողներ․․

Թեմա՝ Մաթեմատիկայի դասերի կազմակերպումը առանց գրատախտակի օգնության։

Ներկայացվող թեման՝Թվաբանական գործողություններ։ Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։

Առավելությունները՝

  • Սովորողը կենտրոնանում է իր աշխատանքի վրա
  • Զարգանում է ինքնուրույնթյան կարողունակությունը
  • Ծանոթանում և սովորում է տարբեր համակարգչային ծրագրեր
  • Խմբում աշխատելու , վերլուծելու կարողությունը

Թերությունները՝

  • Համացանցի թույլ լինելու հետևանքով ժամանակի մեծածավալ կորուստը
  • Սովորողների համակարգիչներում ծրագրերի բացակայությունը
  • Սովորողների մեծաքանակ լինելը և ժամանակի մեջ չտեղավորվելը՝ անհատապես աշխատանք տանելու յուրաքանչյուրի հետ

Ընթացքը— Բլոգում նախապես տեղադրում եմ դասի տեսական մասը տեսանյութի տեսքով և համապատասխան առաջադրանքներ: Սովորողը ինքնուրույն ուսումնասիրում է թեման:Այնուհետև սովորողները տալիս են իրենց հարցերը,միասին քննարկում ենք թեման , և անցնում են առաջադրանքների կատարմանը։Առաջադրանքը ավարտելուց հետո ,ստուգում եմ ,նոր սովորողը ֆայլը տեղադրում է բլոգում։

Օրինակ՝

Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։ — դիտի՛ր տեսանյութը

Առաջադրանքների փաթեթ։ 

Оставьте комментарий